Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.03.2015 | 00:01

Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, ուր որսը պետք է փնտրվի։ Հարվածների ձայն, անվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների դոփյուն, զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում, հաշիվ չկար նրա ժողովուրդներին։ Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկության պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգն իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։


Նավումի մարգարեություն 3. 1-4

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ